«Մանչեսթեր Սիթի»-ի արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն ճանաչվել է ակումբի` 2011/12թթ. լավագույն ֆուտբոլիստ (երկրպագուների շրջանում անցկացված հարցման արդյունքում) Ագուերոն` բոլոր մրցաշարերում 29 գոլ է հեղինակել` դրանով իսկ աջակցելով իր թիմի առաջընթացին: Ներկա դրությամբ «քաղաքայիններ»-ը գլխավորում են Անգլիայի Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը:
Հատկանշական է, որ թիմի անդամների քվեարկության արդյունքում լավագույնն է ճանաչվել ոչ թե Ագուերոն, այլ իսպանացի Դավիդ Սիլվան: Խաղընկերները գնահատել են գրոհների կազմակերպման Սիլվայի ունակությունները:






































