Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի գլխավոր՝ Թահրիր հրապարակ են շարժվում հարյուրավոր ցուցարարներ՝ մասնակցելու այսպես կոչված «Միլիոնների երթին»:
Ինչպես հաղորոդւմ է Vesti-ն, տարբեր քաղաքական շարժումների, կուսակցությունների և ուղղությունների կողմնակիցներ պատրաստվում են «վերջին անգամ» բանակից պահանջել անմիջապես իշխանությունը հանձնել քաղաքացիական ղեկավարությանը և հարգել անկարգության զոհերի հիշատակը:
Ցույցը կազմակերպվել է «Մուսուլման եղբայրներ»-ի կողմից: Ցուցարարները պահանջում են զինվորականներից ցած դնել լիազորությունները ոչ ուշ քան հունիսի 30-ին, թույլ չտալ նախագահական ընտրությունների ժամանակ կեղծումներ և դադարեցնել եգիպտացիների սպանությունները:
Երեկ Եգիպտոսի զինվորականները խոստացան երկրում անցկացնել միանգամայն ազնիվ նախագահական ընտրություններ: Հայտարարությունն արվեց այն բանից հետո, երբ զինվորական իշխնաությունների դեմ բողոքող ցուցարարների վրա հարձակման հետևանքով սպանվեց 20 մարդ:
Հիշեցնենք. Եգիպտոսում նախագահական ընտրությունների առաջին փուլը տեղի կունենա մայիսի 23-24-ը:






































