Գերմանիայի հյուսիսում՝ Սկանդինավիենկայ նավահանգստում, ուղևորատար նավը բախվել է լաստանավի հետ։ Ինչպես հաղորդում է Radio Hamburg-ը, դեպքը տեղի է ունեցել մայիսի 3-ին, դեպքի հետևանքով ոչ ոք չի տուժել:
Nils Holgersson ուղևորատար նավը շրջադարձի ժամանակ բախվել է դանիական «Ուրդ» լաստանավին, որով մեքենաներ էին տեղափոխում: Բախման հետևանքով լաստանավի վրա երկու-երեք մետրանոց ճեղք է առաջացել, որտեղից սկսվել է ջուր լցվել: Ոստիկանության տվյալներով՝ ճեղքը հնարավոր է եղել փակել, ինչի շնորհիվ լաստանավը փրկվել է խորտակումից:
Բախման կոնկրետ պատճառը դեռ պարզված չէ: Ոստիկանությունն ուսումնասիրում է երկու վարկած՝ տեխնիկական անսարքություն և անձնակազմի սխալ: Դեպքի վայր են ժամանել հրշեջներ, որոնք ուղևորներին ափ են տեղափոխել:
63 ուղևոր տեղափոխող 190 մետրանոց Nils Holgersson նավը Շվեդիայից ուղևորվում էր Գերմանիա:












































