Իրանական Fars News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանում սահմանափակվելու է օտար արտադրանքի գովազդը: Այս մասին հայտարարել է Իրանի մշակույթի և իսլամական կողմնորոշման նախարար, շեյխ Մուհամեդ Հուսեյնին:
Վերջինիս խոսքերով՝ այս տարին Իրանում լինելու է ազգային արտադրության ու տեղական ներդրումների աջակցության տարին. «Այդ տեսանկյունից բարելավվելու է տեղական արտադրանքի գովազդը, և սահմանափակվելու է օտար արտադրանքի գովազդը»:












































