ԱՄՆ-ում սթարթափների թիվը 2008-2010թթ. ֆինանսական տարում իջել է ռեկորդային նվազագույնին: 2010թ. տվյալներով` ամերիկյան ընկերությունների թվում նոր բիզնեսների մասնաբաժինը կրճատվել է 7.87 տոկոսով: Այս մասին հայտնում է ԱՄՆ բնակչության մարդահամարի բյուրոն (US Census Bureau): 2011 ու 2012թթ. համար գերատեսչությունը դեռ տվյալներ չի հրապարակել:
2010թ. երկրում հայտնվել է 394 հազար սթարթափ: Տարեվերջին միայն ամերիկյան ընկերությունների 35 տոկոսն է բնորոշվել որպես «երիտասարդ» (հիմնված են ոչ ավելի, քան 5 տարի առաջ), այն ժամանակ, երբ 1980թ. վերջին այս ցուցանիշը կազմում էր 50 տոկոս:
US Census Bureau-ի հաշվետվության մեջ նշվում է, որ վերջին մի քանի տարում ԱՄՆ ընկերությունների մեջ ընդհանուր առմամբ սթարթափների թիվը շարունակ կրճատվել է, և նվազման ցուցիչն արագացել է ֆինանսական ճգնաժամի ժամանակ:
2009թ. ցուցիչը կազմել է 8.1 տոկոս, այսօր այն հասել է 1987թ. մակարդակին` 13.02 տոկոսի:
ԱՄՆ-ում ոչ մեծ ընկերությունների` սթարթափների հայտնվելը համարվում է նոր աշխատատեղերի առաջացման հիմնական եղանակը:
Եթե 30 տարի առաջ փոքր ընկերություններում աշխատում էր ամերիկացիների 40 տոկոսը, ապա 2010թ. այդ ցուցանիշն ընկել է մինչև 30 տոկոսի:












































