Ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնության եզրափակիչ մասը պետք է կայանա հաստատված ձևաչափի համաձայն: Այդ մասին ներդրողների միջազգային խորհրդակցության ժամանակ հայտնել է ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը, ում կարծիքով՝ քաղաքականությունն ու սպորտն անհամատեղելի են:
«Քաղաքագետներն առաջին հերթին պետք է կարողանան գնահատել սպորտային արժեքները: Խոսելով ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունն անտեսելու մասին՝ նրանք պարտավոր են մտածել, թե ինչպիսի հետևանքներ կարող են ունենալ իրենց որոշումները:
«Եվրո-2012»-ը կկայանա այնտեղ, որտեղ ի սկզբանե նախատեսված էր: Անհրաժեշտ է գիտակցել, որ ֆուտբոլն ունի մարդկանց միավորելու նպատակ, ոչ թե նրանց միմյանցից զատելու»,- ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ ասել է Բլատերը:







































