Ֆոլկլենդյան կղզիների իշխանությունները Արգենտինային մեղադրել են կղզու տարածքում գովազդի համար անօրինական կերպով լուսանկարներ անելու մեջ: Այս մասին հաղորդում է Penguin News-ը:
Մեղադրանքի օբյեկտ է ծառայել Լոնդոնի Օլիմպիական խաղերի նախաշեմին հոկեյի Արգենտինայի հավաքականի ավագ Ֆեռնանդո Զիլերբերգի մասնակցությամբ նկարահանված տեսահոլովակը:
Հոլովակում ցուցադրված է, թե ինչպես է Զիլերբերգը պարապում` վազում աստիճաններով ու ձգում վարժություններ կատարում:
Իրադարձությունները տեղի են ունենում Ֆոլկլենդյան (Մալվինյան) կղզիների գեղատեսիլ վայրերից մեկում:
Հոլովակը ավարտվում է հետևյալ կարգախոսով. «Որպեսզի հաջողության հասնենք անգլիական հողում, մենք պարապում ենք արգենտինյան հողի վրա»:
Հոլովակի առնչությամբ ելույթ է ունեցել Ֆոլկլենդի օրենսդիր մարմնի անդամ Իեն Հանսենը: նա ասել է, որ Ֆոլկլենդյան կղզիների իշխանությունները չեն թույլատրել տեսահոլովակի նկարահանումը, ինչպես նաև այն անվանել են «էժան քարոզչություն` արված առանց հարգանքի նշույլի»:
Հոլովակում արտացոլվել է Արգենտինայի ու Մեծ Բրիտանիայի պայքարը Ֆոլկլենդյան կղզիների համար: Ներկայում կղզին վերահսկում է Անգլիան, սակայն Արգենտինան վիճարկում է այդ իրավունքը:











































