Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) և Իգոր Պոպովը (Ռուսաստան), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կապսրշչիկն իրենց տարածաշրջանային այցի շրջանակներում մայիսի 13-ին կժամանեն Բաքու: Այս մասին հայտնել է դիվանագիտական աղբյուրը:
Վերջինիս խոսքերով՝ Բաքվում նրանք կհանդիպեն նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Այդ հանդիպումներում կողմերը քննարկելու են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկայիս իրավիճակն ու հեռանկարները:
Մայիսի 11-ին համանախագահները կայցելեն Հայաստան, իսկ մայիսի 12-ին՝ Լեռնային Ղարաբաղ:







































