IRIB News-ի փոխանցմամբ՝ Իրանի բարձրաստիճան պաշտոնատար անձինք քվեարկել են այսօր Իրանում կայացող խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում: Առաջինը քվեարկել է Իրանի գերագույն ղեկավար ու հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին:
Քվեարկությանը մասնակցել են նաև Իրանի ներքին գործերի նախարար Մոսթաֆա Մոհամադ Նաջարը, սահմանադրության պահապանների խորհրդի ղեկավար, այաթոլլահ Ահմադ Ջանատին, Իրանի նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին, արտահանողների ասամբելայի նախագահ Մոհամադ Ռեզա Մահդավի Կանին, այաթոլլահ Հուսեյին Նուրի Խամեդանին և այլք:
Հիշեցնենք, որ Իրանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվում 4 տարին մեկ։












































