Սաուդյան Արաբիան Եգիպտոսին 500 մլն դոլարի վարկ կտրամադրի արդեն այս տարվա հունիսին: Այս մասին հաղորդում են եգիպտական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Կահիրեում թագավորության դեսպան Ահմադ Ալ-Կատանին:
«Սաուդյան Արաբիայի թագավորը կարգավորել է արդեն այս տարվա հունիսին Եգոպտոսի կառավարությանը փոխանցել 500 մլն դոլար՝ բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար»,- հայտարարել է նա Էռ-Ռիյադում: Նրա խոսքերով՝ չնայած երկու երկրների միջև վերջերս նկատվող որոշակի լարվածությանը՝ թագավորությունը «չի հրաժարվում և չի հրաժարվի Կահիրեին ֆինանսական օգնություն տրամադրելու ծրագրից»:
Ապրիլի վերջին Սաուդյան Արաբիան հայտարարել էր, որ «խորհրդակցության նպատակով» հետ է կանչում Կահիրեից իր դեսպանին և փակում է Ալեքսանդրիա և Սուեզ քաղաքների իր հյուպատոսությունները «մինչև հատուկ կարգադրություն»: Սաուդյան Արաբիայի ղեկավարության այս որոշումը պայմանավորված էր իր դիվանագիտական ներկայացուցչության մոտ տեղի ունեցած բողոքի ակցիաներով: Ավելի վաղ հարյուրավոր եգիպտացիներ Սաուդյան դիվանագիտական հաստատության շենքի մոտ ակցիա էին կազմակերպել՝ պահանջելով ազատ արձալել եգիպտացի իրավապաշտպան Ահմադ Ալ-Ղիզաուիին, որը, ըստ եգիպտացիների, Սաուդյան Արաբիայում ձերբակալվել է սաուդյան միապետին վիրավորելու համար: Իրենց հերթին, սաուդյան իշխանությունները հայտարարում են, որ Ալ-Ղիզաուին ձերբակալվել է Ջիդդա քաղաքի օդանավակայանում, քանի որ նրա մոտ թմրանյութի խմբաքանակ է հայտնաբերվել:
Ալ-Կատտանը նաև նշել է, որ «Էռ-Ռիյադի և Կահիրեի միջև ոչ մի տարաձայնություն չկա»:
«Սաուդյան թագավորն անհրաժեշ է համարել հետ կանչել Կահիրեից թագավորության դեսպանին, որպեսզի չթույլատրի պետությունների միջև հարաբերությունների վատթարացում»,- ասել է նա:
Չորեքշաբթի Եգիպտոսի պլանավորման և միջազգային համագործակցության հարցերով նախարար Ֆաիզա Աբու-Նագան հայտարաել էր, որ Սաուդյան Արաբիայի դեսպանը առաջիկա մի քանի օրերի ընթացքում կվերադառնա Կահիրե իր պարտականությունների կատարմանը:









































