ՀՀԿ համամասնական ցուցակի 34-րդ տեղում հանգրվանած Առաքել Մովսիսյանի (Շմայս) միակ եկամուտն անցած տարի ԱԺ-ից պատգամավորության համար ստացած աշխատավարձն է՝ տարեկան մոտ 3 մլն դրամ:
ԿԸՀ-ից «Առաջին լրատվական»-ին տրամադրված գույքի և եկամուտների հայտարարագրում նա չի նշել որևէ դրամական միջոց, արժեթուղթ կամ ներդրում, չի նշել նաև որևէ շարժական գույք, ինչպես նաև 8 մլն դրամը գերազանցող որևէ իր:
Անշարժ գույքից Ա.Մովսիսյանը հայտարարագրել է առանձնատուն Այգեկ գյուղում (մոտ 506 քմ)՝ կից տնամերձ հողամասով, և 2 հողամասեր (0.089 հա և 0.18 հա):







































