Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանը պատրաստ է ավելի քան կրկնապատկել Ռուսաստանին իր գազի մատակարարումների ծավալը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային ընկերության (SOCAR) փոխնախագահ Էլշադ Նասիրովը:
Վերջինիս խոսքերով՝ եթե ռուսական «Գազպրոմը» ավելի շատ ադրբեջանական գազ գնելու ցանկություն հայտնի, ապա 2015 թվականից հետո Ադրբեջանը կկարողանա հյուսիսային ուղղությամբ տարեկան մատակարարել 7 միլիարդ խորանարդ մետր գազ: Նասիրովը գոհունակություն է հայտնել նաև ադրբեջանական գազի դիմաց Ռուսաստանի վճարած գնից:









































