Ռուսական ВЗГЛЯД թերթի փոխանցմամբ՝ այսօր պայթուցիկ է հայտնաբերվել Թբիլիսիից 340 կիլոմետր դեպի արևմուտք ընկած Զուգդիդի դատախազության շենքի մոտ: Պայթուցիկը գտնվել է պոլիէթիլենային փաթեթի մեջ: Մասնագետներին հաջողվել է վնասազերծել պայթուցիկը:
Իրավապահներին հաջողվել է ձերբակալել պայթուցիկի տեղադրման մեջ մեղադրվողին: Խոսքը Աբխազիայից Վրաստան պայթուցիկ տեղափոխած անձի մասին է, որին ձերբակալել են Զուգդիդի դատախազության շենքի մերձակայքում: Տարվում է հետաքննություն:








































