Անցած տարի ԱՄՆ-ում վիճակախաղով մեկ միլիոն դոլար շահած Շերոն Ջոնսին Արկանզասի դատարանը պարտավորեցրել է վերադարձնել վիճակախաղի տոմսը այն կնոջը, որն այն դեն էր նետել:
Շերոն Ջոնսը տոմսը վերցրել էր Beebe փոքրիկ քաղաքի Super 1 Stop խանութի՝ չշահած տոմսերի աղբարկղից: Նման բան նա առաջին անգամ չէր անում:
Ջոնսը պնդում է, որ գումարի մի մասն արդեն ծախսել է բեռնատար ավտոմեքենա և երեխաներին նվերներ գնելու վրա:
Շերոնի փաստաբանները պնդում են, որ նա տոմսը ոչ թե գողացել է, այլ մի քանի այլ տոմսերի հետ վերցրել աղբարկղից, այդ իսկ պատճառով նախկին տերը ոչ մի իրավասություն չունի տոմսի նկատմամբ: Նրանք նաև հաստատում են, որ շահումը գրանցել են մինչ աղբարկղի մոտ «Չվերցնել» գրառման հայտնվելը:
Ջոնսի փաստաբանները կարծում են, որ սա կեղտոտ խաղ է, և որ տոմսը Դունկանին չի պատկանել:
Ջոնսը դատարանի վճիռը բողոքարկելու համար 30 օր ունի:







































