«Հրապարակ»-ը գրում է, որ երեկ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում թիվ 37 ընտրատարածքի մեծամասնական թեկնածու, մարզպետ Սուրեն Խաչատրյանի առաջադրած Հայկ Գրիգորյանն իր եզրափակիչ հանրահավաքն է արել, որտեղ ելույթ ունենալով՝ Լիսկան ասել է, թե «սիսիանցիները քարանձավից դուրս են եկել և հիմա թասիբի մասին են խոսում»:
«Նկատի է ունեցել այն, որ Սիսիանի բնակչության զգալի մասը, այդ թվում որոշ ՀՀԿ-ականներ, դեմ են մարզպետի ներկայացրած անհայտ թեկնածուին և հայտարարում են, թե իրենց թասիբի հարցն է Սիսիանում հեղինակություն վայելող և այդ ընտրատարածքում առաջադրված Թաթուլ Հակոբյանին աջակցելը: Մեզ հասած լուրերով՝ մարզպետի ելույթից հետո սիսիանցիներն ասել են, թե պատերազմ են հայտարարում Լիսկային և ամեն ինչ անելու են, որ իր հովանավորյալը չանցնի»:
Ի դեպ, Ս. Խաչատրյանը հրաժարվել է թերթի հարցերին պատասխանել, նորից հին երգը երգելով. «Կգաս-դեմս կկանգնես, երեսդ կտենամ ու կպատասխանեմ»:











































