Մարտին կատարված հեղաշրջման արդյունքում Մալիում իշխանության եկած զինվորական խունտան հայտարարել է, որ հակահեղաշրջման փորձը տապալվել է: Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, խունտայի ներկայացուցիչները հայտնել են, որ հեղաշրջում ցանկանում էին իրականացնել նախկին նախագահ Ամադու Թումանի Տուրեի կողմնակիցները, օտարերկրյա ուժերի աջակցությամբ:
Փոխհրաձգությունը սկսվել է մայիսի 1-ին ազգային ռադիոյի և հեռուստատեսությնա շենքի, մայրաքաղաքի օդանավակայանի մոտ և Կատի քաղաքի մերձակայքում, որտեղ գտնվում է խունտայի շտաբ-գրասենյակը: Մայիսի 2-ի առավոտյան խունտան հայտարարեց, որ վերահսկում է իրավիճակը, սակայն որոշ վայրերում մարտերը դեռ շարունակվում են:
Գործակալությունը, վկայակոչելով բժշկական աղբյուրները, հայտնում է, որ բախումների հետևանքով զոհվել է 14 մարդ, ևս 40-ը վիրավորվել են: Reuters-ը, վկայակոչելով սեփական աղբյուրները և ականատեսների վկայությունները, հայտնում է 27 զոհի մասին:
Մալիի ազգային հեռուստաընկերության եթերում ռազմական ղեկավարության ներկայացուցիչները հայտնել են, որ մի շարք ձերբակալություններ են իրականացվել: AFP տեղեկություններով՝ խունտայի ներկայացուցիչները հիվանդանոցներից տարել են տապալված նախագահի կողմնակիցներին:
Խունտայի ներկայացուցիչների խոսքերով՝ այդ հարձակումը պետք է ավարտվեր հեղաշրջման առաջնորդ Ամադու Սանոգոյի սպանությամբ: Ինքը Սանոգոն, հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ դա ոչ մի կերպ չի անդադառնա իշխանությունը քաղաքացիական կառավարությանը հանձնելու իր որոշման վրա:
Մալիում իշխանությունը ռազմական խունտային է անցել ապրիլի 22-ին իրականցված հեղաշրջման արդյունքում: Ապստամբները տապալել էին նախագահ Ամադու Թումանի Տուրեին և կասեցրել սահմանդրության գործունեությունը: Զինվորականների խոսքերով՝ իրենց իրականցրած հեղաշրջման պատճառը իշխանությունների ոչ ադեկվատ գործողություններն էին երկրի հյուսիսում ապստամբած տուարեգների նկատմամբ: Սակայն իշխանության գալով՝ զինվորականները կորցրին վերահսկողությունը տուարեգների վրա, որոնք անկախություն հռչակեցին: Նշենք, որ միջազգային հանրությունը դատապարտել է զինվորական հեղաշրջումը:









































