Իսպանիայի Լա Լիգայի 35-րդ տուրում 3-0 հաշվով «Սևիլիա»-ին հաղթելուց հետո Արքայական ակումբի ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման իր գոհունակությունն է հայտնել այդ կարևոր հաղթանակի կապակցությամբ:
«Մենք հաղթեցինք մի խաղ, որը մեզ համար անչափ կարևոր նշանակություն ուներ: Պետք է շարունակենք նույն տեմպով, որպեսզի որքան հնարավոր է՝ շուտ վերջակետ դնենք չեմպիոնության մասին խոսակցություններին: Մենք դուրս մնացինք Չեմպիոնների Լիգայից և պարտավոր ենք հաղթել Պրիմերան:»
Հիշեցնենք, որ «Ռեալ»-ը 7 միավորի առավելություն ստացավ կատալոնական «Բարսելոնա»-ի նկատմամբ, իսկ առաջնության ավարտին մնացել է 3 տուր:






































