Sunday, 07 06 2026
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Մոսկվայի միջամտությունը բերեց հակառակ էֆեկտը. դա է վկայում մասնակցության բարձր տոկոսը
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
Անթույլատրելի ճանապարհով ձայն հավաքելով՝ կարող են հայտնվել ԱԺ-ում. լուրջ խնդիրներ կլինեն
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել

Կոտայքի մարզում քաղաքական պայքարը թեժ է. Սերժ Սարգսյան

Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել Աբովյան քաղաքում: Ստորև ներկայացնում ենք ելույթը.

Բարև ձեզ, սիրելի՛ հայրենակիցներ,

Շատ շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար, շնորհակալ եմ, որ այստեղ եք, որ քարոզարշավի բարձր տեմպը ձեզ չի հոգնեցրել: Ընտրապայքարն ավարտվում է, և մեր ընտրողներն արդեն իրենց պատկերացումներն ունեն թեկնածուների և նրանց ծրագրերի մասին: Բայց ծրագրերի լրացուցիչ ներկայացումն ու մանրամասնումը, կարծում եմ, ավելորդ չէ և միայն օգտակար ու հետաքրքիր կարող է լինել ընտրողների համար: Մանավանդ որ դա մեր պարտականությունն է:

Սիրելի՛ աբովյանցիներ,

Մենք պահպանողական կուսակցություն ենք: Սա նշանակում է, որ մենք ձգտում ենք ձևավորել այնպիսի հասարակություն, որն ունի արժեքային կայուն համակարգ և առաջնորդվում է հստակ սկզբունքներով:

Մեզ համար առաջին տեղում մարդու և ազգի անվտանգությունն է: Առանց այդ անվտանգության, մնացած ամեն ինչի մասին միանգամից կարելի է մոռանալ: Սա հիմքերի հիմքն է, մեր գոյության խարիսխը:
Նախ՝ մարդու անվտանգության մասին: Նա պիտի լինի պաշտպանված և ապահով թե՛ տանը, թե՛ փողոցում, թե՛ աշխատավայրում: Պաշտպանված և՛ ֆիզիկապես, և՛ իրավական առումներով: Մենք դա անում ենք հետևողականորեն: Նաև կատարելագործում ենք առկա մեխանիզմները: Ե՛վ ոստիկանությունում, և՛ դատաիրավական համակարգերում մենք նախաձեռնել և իրականացնում ենք լրջագույն փոփոխություններ, որոնք ուղղված են հենց մարդու ապահովությանն ու պաշտպանվածությանը: Օրինապահ քաղաքացին մեծագույն հարստություն է յուրաքանչյուր պետության համար, և մենք ամեն ինչ անելու ենք, որ այդպիսի քաղաքացին խաղաղ և հանգիստ լինի և իրեն զգա երկրի տերը:

Անհատը չի կարող պաշտպանված լինել, եթե որևէ պետական պաշտոնյան նրանից կաշառք է ակնկալում: Հենց այդ պատճառով էլ մենք ձեռնարկել ենք միջոցառումների մի ամբողջ շարք նման ռիսկերը նվազեցնելու և նվազագույնի հասցնելու նպատակով: Փողոցներում ճանապարհներին տեսախցիկների տեղադրումից սկսած մինչև նոտարական գրասենյակներ ու կադաստր մենք աշխատաոճ ենք փոխում, սկզբունքներ ենք փոխում: Եվ փոխում ենք արմատական ձևով: Մենք հիմնավորապես կրճատում ենք բյուրոկրատական քաշքշուկները՝ հարկային մարմիններից մինչև մանկապարտեզ: Սրանք մանրուքներ չեն, որովհետև կարող են թունավորել մարդու կյանքը կամ առնվազն փչացնել նրա տրամադրությունը: Մեր քայլերն ուղղված են կանոնակարգելու պետության և քաղաքացու հարաբերությունները և բացառելու լարվածությունն ու անվստահությունն այդ հարաբերություններում:
Անհատական ազատությունները մենք դիտարկում ենք որպես անձի անվտանգության կարևորագույն մաս: Մենք ամեն ինչ անում ենք ապահովելու համար ազատ ընտրության հնարավորությունները, մե՛նք ենք, որ պատասխանատու ենք դրա համար:

Մենք շարունակելու ենք նույն ոգով, բայց ավելի մեծ եռանդով, որովհետև խոսքն անձի իրավունքների և պաշտպանվածության մասին է: Իսկ դա, ինչպես նշեցի, քաղաքական ուղեգծի հիմքն է:

Ազգի անվտանգության մասին: Այս խնդիրը մեր պետության, Արցախի և ողջ հայության առջև նորովի ծառացել է Հայաստանի անկախացումից ի վեր: Անցած ժամկետում հսկայական գործ է արվել, ինչի արդյունքում ապահովվել է հավասարակշռություն հավանական հակառակորդի նկատմամբ: Կտրուկ հզորացվել է պետության պաշտպանական ներուժը: Այդ մասին երկար կարելի է խոսել, բայց ես կարճ ասեմ. մենք շարունակում ենք խաղաղություն պարտադրել: Սա է ամենամեծ և գլխավոր արդյունքը: Այս արդյունքը մենք պահպանելու և ամրապնդելու ենք: Զգոնություն ու զգաստություն, այդ հատկությունների թուլացում չի լինելու ոչ մի վայրկյան:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Մենք վաղն ունենալու ենք ավելի պաշտպանված, ավելի անխոցելի Հայաստան, ավելի ապահով քաղաքացի: Դրա համար անհրաժեշտ է բոլորիս ջանքերի համատեղումը, բայց առաջին հերթին՝ համախմբումը հայոց պետականության շուրջ, երբ հարցը վերաբերում է մեր գոյության հիմքերի հիմքին՝ անվտանգությանը:

Ես ձեզ կոչ եմ անում քվեարկության օրը՝ ընտրություն կատարելիս, լինել շատ լուրջ, ավելի լուրջ, քան երբևէ, անպայման նկատի առնել, թե որ քաղաքական ուժը կարող է ապահովել անձամբ ձեր և ձեր հարազատների իրավական պաշտպանվածությունը, քաղաքացիական ազատությունները և անձամբ ձեր և Հայաստանի ողջ ժողովրդի բարեկեցության կայուն բարձրացումը:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Եթե յուրաքանչյուրն իրեն զգա ավելի ապահով, ուրեմն՝ մենք հասնելու ենք մեր նպատակին, ուրեմն կունենանք ավելի ապահով Հայաստան, ավելի լավ Հայաստան յուրաքանչյուրի համար:

Ես հավատում եմ ձեզ: Հավատում եմ, որ միասին մեծ քայլերով մենք շարունակելու ենք առաջ շարժվել, շարունակելու ենք բարձրացնել բոլորի ընտանիքների և յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցությունը, ընդլայնել աշխատելու և արժանապատիվ վաստակելու հնարավորությունները, փոխելու ու ավելի գրավիչ դարձնելու մեր երկիրն այնպես, որ հետ վերադարձնենք երկրից հեռացած մեր բոլոր քաղաքացիներին: Ես դրան հավատում եմ և կոչ եմ անում ձեզ միանալ իմ այս կողմնորոշմանն ու դիրքորոշմանը: Մենք պետք է անպայման հավատանք մեր նպատակներին: Եթե մենք չհավատանք մեր նպատակներին, մենք չենք կարող այդ նպատակներն իրականացնել: Հենց դրա համար էլ մենք ընտրել ենք կարգախոս. «Հավատա՛նք, որ փոխենք»:

Սիրելի՛ կոտայքցիներ,

Մայիսի 6-ին կոչ եմ անում բոլորիդ ակտիվորեն մասնակցել ընտրություններին: Այս ընտրությունները շատ կարևոր հանգամանք են: Այս ընտրությունների արդյունքներից է կախված, թե ինչ ճանապարհով է Հայաստանի Հանրապետությունն առաջ գնալու: Այս ընտրությունների արդյունքներից են կախված, թե որ քաղաքական ուժն է մեր երկրի ղեկին լինելու: Բոլորս պետք է հասկանանք նաև, որ այս ընտրությունները մեծ հնարավորություն են տալիս ընտրել օրինական իշխանություններ ազատ, արդար ընտրությունների միջոցով և որ այդպիսի միջոցներով ընտրված իշխանությունները կարող են լինել շատ ավելի համարձակ և կարող են շատ ավելի լուրջ բարեփոխումներ իրականացնել:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Մյուս կողմից էլ բոլորիդ խորհուրդ եմ տալիս թշնամանքը չավելացնել: Մայիսի 6-ին հաջորդելու է մայիսի 7, 8, 9-ը, այսինքն կյանքը շարունակվելու է: Եվ ցանկալի է, որպեսզի մենք ընտրություններից հետո լինենք ավելի միասնական, որպեսզի կարողանանք մեր ջանքերը համադրել և ունենալ, կառուցել ավելի լավ Հայաստան:
Սիրելի՛ հայրենակիցներ,

Ես հասկանում եմ, որ Կոտայքի մարզում քաղաքական պայքարը թեժ է: Ես հասկանում եմ՝ շատ մարդիկ արդեն իրենց դիրքորոշումն ունեն, բայց, այդուհանդերձ, կոչ եմ անում նաև քվեարկել խղճի մտոք, կոչ եմ անում քվեարկել այնպես, որ ձեր քվեարկերությունը ձեր իսկ դուրը գա: Բնականաբար, ես եկել եմ այստեղ նաև կոչ անելու ձեզ քվեարկելու Հանրապետական կուսակցության օգտին: Մենք բավականաչափ փորձ ենք ձեռք բերել և վստահ ենք, որ այդ փորձը մեզ հնարավորություն է տալու գալիք հինգ տարիներին ավելի լավ աշխատելու: Եվ երբ ես ասում եմ քվեարկեք ՀՀԿ-ի օգտին, ես, բնականաբար, նկատի ունեմ ոչ միայն համամասնական ցուցակը, ես նկատի ունեմ նաև մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորներին: Դուք գիտեք, որ այս տարածաշրջանում ՀՀԿ-ն առաջադրել է և պաշտպանում է պարոն Համլետ Հայրապետյանին, ով ձեր դիմաց կանգնած է և ով կարող է արժանապատվորեն ներկայացնել Կոտայքի տարածաշրջանը Հայաստանի Ազգային Ժողովում: Նա սկզբունքային մարդ է, ունի քաղաքական փորձ և այդ փորձը ծառայեցնելու է հենց իր ընտրողների շահերին:

Շնորհակալ եմ: Եվ մի բան էլ պետք է ասեմ. մենք այնտեղ, որտեղ պատգամավորի թեկնածու չենք առաջադրել, պաշտպանում ենք մեր կոալիցիոն գործընկերներին: Եվ այստեղ մենք, բնականաբար, պաշտպանում ենք պարոն Գագիկ Ծառուկյանի թեկնածությունը: Բոլորիդ կոչ եմ անում քվեարկել մեր պատգամավորների օգտին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում