Հախվերդյանը երեկ ծիծաղելի դարձավ. այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը`անդրադառնալով երեկ «Ժառանգություն» կուսակցության հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցող երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանի «անասուն» որակմանը հանրապետականների հասցեին:
Նա նշեց, որ երբ նշանավորներին վարկաբեկում են, ավելի են նվաստանում: «Նույն բանը կլինի, որ ես այս հարցին պատասխանեմ երգով. բոլորը կծիծաղեն: Երգել գիտի, գրել գիտի, խոսել բոլորը գիտեն, բայց յուրաքանչյուրը պետք է իր մասով խոսի. նա երեկ ծիծաղելի դարձավ»,- նկատեց Գալուստ Սահակյանը:







































