Թուրքական Haberler կայքի փոխանցմամբ՝ այսօր Էրզրումում բացվում է հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ միջազգային սիմպոզիումը: Դրան մասնակցում են 75 թուրք և օտարազգի գիտնականներ ու հայ-թուրքական հարաբերությունների հետազոտողներ:
Նրանք ներկայացնում են Ադրբեջանը, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Իրանը: Սիմպոզիումը տևելու է մինչև մայիսի 4-ը: Սիմպոզիումի շրջանակներում անցկացվելու է 15 նիստ: Սիմպոզումում ներկայացվելու են հայ-թուրքական հարաբերությունների պատմությանն առնչվող փաստաթղթեր: