Ապրիլի 30-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Դեու» մակնիշի ավտոմեքենան Փոքր Վեդի գյուղում բախվել ճամփեզրին կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «Դեու»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ կատարվում է քննություն:












































