2012թ. հունվար-մարտին գրանցված ամուսնությունների դեպքերը 2011թ. հունվար-մարտի համեմատ աճել են 1.4%-ով, իսկ ամուսնալուծության դեպքերը` 0.4%-ով:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` հանրապետությունում 2012թ. հունվար-մարտին գրանցված 1000 ամուսնական զույգերի համեմատ արձանագրվել է ամուսնալուծության 167 դեպք` 2011թ. հունվար-մարտին արձանագրված 169-ի համեմատ:











































