Իսպանիայի թագավոր Խուան Կառլոսի փեսան՝ Ինյակի Ուրդանգարինը, ցանկանում է համագործակցել նախաքննության հետ՝ կաշառակերության հետ կապված խնդիրները կարգավորելու համար։ Այս մասին հաղորդում է Euronews հեռուստաալիքը։
Նա պատրաստ է իրեն մեղավոր ճանաչել, որպեսզի կարողանա ազատազրկումը փոխարինել պայմանական դատավճռով։ Կաշառակերության հարուցված այդ գործով Ուրդանգարինը գործող հիմնական անձերից է։ Դեռ փետրվար ամսին նա հերքում էր իր մեղքը, ինչի մասին հայտարարել էր դատարանում։
Հիշեցնենք, որ նրան մեղադրում են իր հիմնադրամների միջոցով անօրինական գործարքներ կատարելու և հարկեր չվճարելու մեջ։ Ուրդանգարինը պատրաստ է համագործակցել իրավապահների հետ և բյուջե վերադարձնել առնվազն 3.5 մլն եվրո։









































