ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին անհամբերությամբ է սպասում Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկություն «Յուվենթուս»-ի վերադարձին:
Թուրինյան ակումբի նախկին լեգենդար խաղացողն այցելել էր Ա Սերիայի 35-րդ տուրի շրջանակներում «Նովարա»-ի հետ կայացած իր նախկին թիմի հանդիպմանը, որում «Յուվենթուս»-ը հաղթել է 0:4 հաշվով:
«Եվրոպային պակասում էր «Յուվենթուս»-ը, իսկ «Յուվենթուս»-ին պակասում էր Եվրոպան»,- ասել է Պլատինին:









































