«ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Սիսիանի տարածաշրջանի Շաղատ գյուղում նախընտրական քարոզչության ժամանակ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը հանցագործ է անվանել թիվ 37 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով իր թեկնածությունն առաջադրած Թաթուլ Հակոբյանին:
«Հանդիպմանը ներկա գտնվողներից մեկը դա չի հանդուրժել ու սկսել է գոռալ՝ հայտարարելով «Հանցագործը դու ու քո գերդաստանն եք, որ սաղ օրը ձեր մասին են խոսում»: Այս հայտարարությունից հետո նա հեռացել է դահլիճից, որին հետևել են մնացածը»:
Երեկ թերթը փորձել է Խաչատրյանից պարզել այս լուրը, սակայն հեռախոսազանգին մի երիտասարդ է պատասխանել՝ Սերոժ ներկայանալով, և ասել, որ Խաչատրյանը շատ զբաղված է:











































