«Ման. Յունայթեդ»-ի հարձակվող Դեննի Ուելբեքը բաց կթողնի այս մրցաշրջանի ավարտը վնասվածքի պատճառով: Հարձակվողը վնասվածք է ստացել Պրեմիեր լիգայի 36-րդ տուրում՝ «Ման. Սիթի»-ի դեմ խաղի ընթացքում Նայջլ Դե Յոնգի հետ բախվելու արդյունքում:
Ուելբեքը հանդերձարանը լքել է ձեռնափայտերով և պաշտպանիչ ամրակապով: Վնասվածքը կարող է խանգարել 21-ամյա հարձակվողին՝ մասնակցելու Եվրո-2012-ին: Ակնկալվում էր, որ նա կմասնակցի Անգլիայի հավաքականի ընկերական հանդիպումներին Նորվեգիայի և Բելգիայի դեմ մայիսի 26-ին և հուլիսի 2-ին:







































