Դեռահաս աղջիկը դատական հայց է ներկայացրել իր երկու դասընկերների դեմ` պնդելով, որ նրանք ծաղրի են ենթարկել իրեն Facebook սոցիալական ցանցում:
Daily Mail-ը գրում է, որ 14-ամյա Ալեքս Բոսթոնը և նրա ծնողները որոշել են օրինական եղանակով լուծել այդ հարցը, այն ժամանակ, երբ դպրոցի անվտանգությունը չի կարողացել օգնել:
Տիկին Բոսթոնն ասում է, որ աղջկա դասընկերներն աղջկա անունով կեղծ պրոֆիլ էին ստեղծել և այնտեղ տեղադրել աղջկա նկարները, որոնցում նրա դեմքն աղավաղված էր:











































