Այսօր կապի և տրանսպորտի նախարարության շենքի դիմաց իրենց դժգոհությունն էին արտահայտում մի խումբ վաճառականներ, որոնք համաձայն չեն ներկրվող ապրանքի գների հետ։ Նրանք նախարար Մանուկ Վարդանյանից պահանջում էին պատասխանել իրենց, թե ով պետք է կարգավորի այդ գնաճը։ Մանուկ Վարդանյանը խոստացավ վարչապետի հետ խորհարդակցությունից հետո անմիջապես պատասխանել։
Խորհրդակցությունից հետո Մանուկ Վարդանյանը հանդիպել է ակցիայի մասնակիցներին և խոսել նրանց հետ։ «Նախարարն ասաց, որ կառավարությունը ոչի մի գնաճ էլ չի արել, գները բարձրացրել են ներկրող կազմակերպությունները և խոստացել, որ համապատասխան փաստաթղթեր կտրամադրեն, որպեսզի մենք կարողանանք դատի տալ այդ ընկերություններին>,-հուզված և նյարդայնացած <Առաջին լրատվականի» հետ զրույցի ընթացքում նշեց ակցիայի մասնակից տիկին Մարիամը։
Մասնակիցներից մեկն էլ ավելացրեց. «Ինչ է, էդ օֆիսի տերը գլխից ձե՞ռ ա քաշել.. Սա հաստատ կառավարության ձեռքի գործն է»։








































