Թիվ 29 ընտրատարածքի մեծամասնական ընտրակարգով առաջադրված Արկադի Համբարձումյանը քարոզարշավի շրջանակներում համերգ էր կազմակերպել Վանաձորի Հայքի հրապարակում: Վանաձորցիներն ունկնդրեցին հայ ժողովրդական և էստրադային երգիչներին: Համերգն այնքան թեժացավ, որ երիտասարդները, խմբեր կազմելով, պար բռնեցին, նաև օգտվելով առիթից՝ սկսեցին լուսանկարվել սիրված երգիչների հետ:
Հետաքրքրական է, որ ինքը՝ թեկնածուն, չցանկացավ ներակայացնել իրեն, և ոչ մի խոսք չասաց: Թեպետև հաղորդավարը մերթընդմերթ կրկնում ու վանաձորցիներին հորդորում էր ծափահարել համերգի հովանավորին ու կազմակերպչին, թեկնածուն հակադարձեց. «Ես ինչ եմ արել որ, ՀՀԿ-ն է արել»:
Համերգի ընթացքում երիտասարդ ՀՀԿ-ականները ՀՀԿ-ի բուկլետներ, օրացույցներ ու դրոշակներ էին բաժանում ժողովրդին:







































