ՀՀԿ համամասնական ցուցակի 13-րդ տեղում գտնվող Դավիթ Հարությունյանը ԿԸՀ ներկայացրած հայտարարագրում անշարժ գույքի բավական ընդարձակ ցանկ է ներկայացրել: Նա նշել է 4 բնակարան, որոնցից մեկը՝ Մոսկվայում (30.2 քմ), 3-ը՝ Երևանի Փափազյան փողոցում (52.9 քմ) և 2-ը՝ Զաքյան փողոցում (89.4 քմ և 170.9 քմ մակերեսով): Դ. Հարությունյանը Կոտայքի Հրազդան քաղաքում ունի 336 քմ մակերեսով շինություն՝ կից հողամասով, Երևանի Դավթաշեն թաղամասում (ձորի մոտ) 954 քմ շինություն՝ կից հողամասով, Սևան-Ճամբարակ ճանապարհին գտնվող հանգստյան գոտում 56.4 քմ և 50.8 քմ մակերեսով 2 շինություն, նաև փոքրիկ հողամաս Դիլիջանում:
Դ. Հարությունյանը հայտարարագրել է 8 մլն դրամը գերազանցող գեղանկարներ և մետաղադրամների հավաքածու, որոնց իրական արժեքը սակայն գնահատաված չէ:
Ըստ հայտարարագրի` ՀՀԿ-ական պատգամավորի եկամուտներն անցած տարի ձևավորվել են միայն ԱԺ-ից ստացած աշխատավարձից՝ մոտ 3.5 մլն տարեկան: 2012 թ. մարտի 1-ի դրությամբ նա ունեցել է 5 մլն դրամ և 20 հազ. դոլար դրամական միջոցներ:
Նա չի հայտարարագրել որևէ շարժական գույք, արժեթուղթ կամ ներդրում:








































