Հետազոտողները հայտնում են, որ Դարվինի գոյատևման տեսությունը շարունակում է ազդել մարդկային էվոլուցիայի վրա նաև այժմ:
Daily mail-ն գրում է, որ գիտնականները հայտնում են այն մասին, որ մարդիկ նույնպես բնական ընտրությամբ են զարգանում, ինչպես նաև կեդանական բոլոր տեսակները: Հաղորդվում է, որ տղամարդիկ այժմ փորձում են շատ ավելի լավ հատկանիշներ ունենալ զուգընեկրներ գտնելու համար: Նրանք աշխատում են ոչ միայն իրենց արտաքինի, այլ նաև խելքի վրա:
Տարածված կարծիք կա, որ մարդիկ դադարել են զարգանալ, երբ սկսել են գյուղատնտեսությամբ զբաղվել և տղամարդկանց թույլատրվել է միայն մեկ կին ունենալ: Բայց հետազոտությունն ապացուցում է, որ դա այդպես չէ:
Հետազոտողներն ուսումնասիրել են տնտեսական դիրքը, ծնելությունը և ամուսնությունը՝ պարզելու, թե որոնք են ընտրության հիմնական գործոնները:
Նրանք պարզել են, որ դրանք են հասունությունը, զուգընկեր գտնելու հարցում հաջողությունը և պտղաբերությունը:
Հետազոտությունն անցկավցել է Ֆինլանդիայի հետազոտողների կողմից:











































