Թալինի տարածաշրջանի բոլոր բնակավայրերում կաշառքներ են բաժանվում: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեղեկություն տվեցին Թալինի տարածաշրջանի թիվ 15-րդ ընտրատարածքում առաջադրված ՀԱԿ թեկնածու Մկրտիչ Սափեյանի նախընտրական շտաբից:
Շտաբից հայտնեցին, որ Հանրապետական կուսակցությունը Մնացական Մնացականյանի և մարզպետի կողմից բաժանում է կաշառքներ: Ըստ նախընտրական շտաբի ներկայացուցչի` խոսքը 5000 -10 000 դրամի մասին է` 5000 դրամ՝ կուսակցության և նույնքան՝ թեկնածուի համար:
Հիշեցնենք, որ Թալինի տարածաշրջանի թիվ 15-րդ ընտրատարածքում առաջադրված են նաև ՀՀԿ Մնացական Մնացականյանը, ՕԵԿ թեկնածու Հայկ Հովհաննիսյանը, անկուսակցական Արմեն Սարգսյանը: