Եգիպտոսի իրավապահ մարմինները մայիսի 1-ին հայտարարել են մի խումբ իրանցի բանսարկուների բացահայտման մասին, որոնք ծրագրավորել էին սպանել Սաուդյան Արաբիայի դեսպան Ահմադ Քաթթանին: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
Տեղի լրատվամիջոցների տվյալներով` ձերբակալվել են Իրանի ամենաքիչը երեք քաղաքացիներ, իսկ պատահածի մասին Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ն արդեն տեղեկացված է: Դրա հետ մեկտեղ Էր-Ռիադը նախընտրել է միջադեպը չմեկնաբանել:
Տեղի իշխանությունները հայտարարում են, որ դեսպանի կյանքի համար սպառնալիքի գոյության մասին հասկացել են այն ժամանակ, երբ իրանցիների են նկատել Կահիրեում թագավորության դեսպանատան մոտ ցույցի ժամանակ:







































