Falcon 9 հրթիռակրի փորձարկումը, որը պետք է Միջազգային տիեզերական կայանին հասցներ Dragon տիեզերանավը, հաջող է անցել:
Dragon տիեզերանավը մշակվել է SpaceX մասնավոր ընկերության կողմից, հենց նա էլ պատասխանատու է փորձարկման իրականացման համար:
«SpaceX-ը հաղորդում է այն մասին, որ հրթիռի շարժիչի փորձարկումը հաջողությամբ է անցել»,- նշված է ԱՄՆ տիեզերական գործակալության կայքում:
Ավելի վաղ ենթադրվում էր, որ Falcon 9 հրթիռի գործարկումը Dragon տիեզերանավով, տեղի կունենա ապրիլի 30-ին: Օրը համաձայնեցվել էր նաև ՆԱՍԱ-ի հետ:








































