Ծայրահեղ աջ «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը երեքշաբթի կոչ չի արել իր կողմնակիցների քվերարկել դեմ կամ կողմ Սոցիալիստական կուսակցության թեկնածու Ֆրանսուա Օլանդի կամ գործող նախագահ Նիկոլա Սարկոզիի օգտին` թույլ տալով ընտրողներին ինքնուրույն որոշում ընդունել:
«Ընտրեք ձեր սկզբունքներին համապատասխան»,- հայտարարել է նա միտինգի ժամանակ:
Լե Պենը նշել է, որ քվեարկելու է դատարկ քվեաթերթիկով` չաջակցելով ոչ մի թեկնածուի: Նա կտրուկ քննադատության է ենթարկել երկու թեկնածուների և նրանց կուսակցությունների գործողությունները:
Լե Պենի կողմնակիցների քվեարկությունը օգնելու է լուծել Ֆրանսիայի նախագահական ընտրությունների ճակատագիրը: Ապրիլի 22-ին առաջին փուլում հաղթանակ տարավ Ֆրանսուա Օլանդը` հավաքելով 28,63%, երբ Նիկոլա Սարկոզին հավաքել էր 27,18%: Երրորդ տեղն էր զբաղեցրել «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լե Պենը, որը հավաքել էր ձայների 17,9%-ը:
Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի է ունենալու մայիսի 6-ին:









































