Նիգերիայի բանակն ու ոստիկանությունը Կանո քաղաքում հարված են հասցրել իսլամիստ ահաբեկիչների կայանին, իսկ Սաբուվար Գանդու քաղաքում առգրավել են զենքի և պայթուցիկ նյութի խոշոր պաշարներ:
Համաձայն հակաահաբեկչական արագ արձագանքման ուժերի լեյտենանտ Իվեխ Իկեդիչի խոսքերի` օպերացիան կապված է եղել վերջին ժամանակներս ակտիվացած ահաբեկչական «Բոկո Հարամ» խմբավորման հետ:
Անցած տարվա ոչ տևական անդորրից հետո «Բոկա Հարամը» վերջին ամիսների ընթացքում կտրուկ աշխուժացրել է ահաբեկչական գործողությունները: Խմբավորումը ձգտում է Նիգերիայում, որի 160 մլն բնակչությունը հավասարապես կիսված է քրիստոնյաների և մուսուլմանների, իսլամական խալիֆաթի ստեղծմանը:









































