Փափազյան 30 հասցեում գտնվող Երևանի N 29 նախադպրոցական ուսումնական հաստատությունում տեղակայված 4/22 ընտրատեղամասի մուտքի մոտ տեղադրվել է այդ ընտրատարածքում ՀՀԿ-ի կողմից պատգամավորության մեծամասնական թեկնածու առաջադրված Արտակ Սարգսյանի նկարով նախընտրական պաստառը՝ անձամբ իր, ինչպես նաև ՀՀԿ-ի կարգախոսներով: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս խախտումի մասին ահազանգեց նույն՝ Արաբկիրի թիվ 4 ընտրատարածքում «Ժառանգություն» կուսակցության կողմից առաջադրված պատգամավորության թեկնածու Զարուհի Փոստանջյանը:
Նրա խոսքով, պաստառի լայնությունը մոտ 1.5, բարձրությունը՝ 2.5 մետր է:









































