Աշխարհի ամենահաջողակ ավագ-խոհարարի տիտղոսը Բլյումենթալին շնորհվել է այն բանից հետո, երբ օրերս Restaurant Magazine-ի կազմած լավագույն ռեստորանների թոփ 15-ում ընդգրկվեցին նրա կողմից սպասարկվող երկու ռեստորանները: Ինչպես գրում է The Telegraph-ը, լավագույն շեֆ-խոհարարների վարկանիշային դասակարգման միջոցառումն այսօր առավոտյան անցկացվել է Լոնդոնում: Այն կազմում է World’s 50 Best Restaurants-ի մի մասը:
Վարկանիշային աղյուսակը, որը հրապարակվում է արդեն 10-րդ տարին անընդմեջ, կազմված է սննդի միջազգային 800 փորձագետների կարծիքների հիման վրա:
Լոնդոնում գտնվող Բլյումենթալի նորաբաց Dinner ռեստորանը աղյուսակում 9-րդ տեղն է զբաղեցնում, իսկ Բերքշիրում տեղակայված The Fat Duck ռեստորանը 13-րդ տեղում է:
Արդեն 3-րդ տարին անընդմեջ աշխարհում լավագույնն է ճանաչվել Դանիայի Noma ռեստորանը:






































