Իսրայելի Կնեսետի պատգամավոր և «Կադիմ» կուսակցության նախկին առաջնորդ Ցիպի Լիվնին այսօր պաշտոնապես հրաժարական է տվել,- հաղորդում է իսրայելական MIGnews գործակալությունը:
Ավելի վաղ Լիվնին պարտություն էր կրել «Կադիմի» պրայմերիզում՝ զիջելով Շաուլ Մոֆազին, որը ստացել է ձայների 62%-ը:
Վերջին մի քանի շաբաթների ընթացքում Լիվնին ոչ մի հայտարարություն չէր անում այդ առիթով, սակայն Կնեսետի ամառային նստաշրջանի սկզբին Լիվնին այնուամենայնիվ որոշել է հայտարարել իր որոշման մասին:
Լիվնիի գործընկերներն ասում են, որ նա կմնա քաղաքական շրջանակներում և կշարունակի հասարակական աշխատանքները, բայց արդեն խորհրդարանից դուրս:









































