S.Pellegrino World’s 50 Best Restaurants 2011 թ. աշխարհի ռեստորանների ցուցակում առաջատարները չեն փոխվել:
Ինչպես հաղորդում է Bloomberg-ը, առաջին տեղն արդեն երրորդ տարին անընդմեջ գրավում է դանիական Noma ռեստորանը: Երկրորդ և երրորդ հորիզոնականներում համապատախանաբար իսպանական El Celler de Can Roca և Mugaritz ռեստորաններն են: Այսպիսով, անցյալ տարվա համեմատությամբ, առաջն եռյակում փոփոխություններ չեն գրանցվել:
Առաջին հնգյակում տեղ են գտել նաև բրազիլական D.O.M. և իտալական Osteria Francescana ռեստորանները: Դրանց հաջորդում են Per Se (Նյու Յորք), Alinea (Չիկագո), Arzak (Իսպանիա), Dinner by Heston Blumenthal (Լոնդոն), Eleven Edison Park (Նյու Յորք) ռեստորանները:
Այսպիսով, 10 լավագույն ռեստորանների ցանկում ոչ մի ֆրանսիական ռեստորան չի հայտնվել:
S.Pellegrino World’s 50 Best Restaurants վարկանիշային աղյուսակը կազմվում է փորձագետների կարծիքի հիման վրա: Ռեստորաններից ոչ մեկի վարկանիշի կազմմանը չեն ֆինանսավորում: Բարձր խոհանոցային գործում S.Pellegrino World’s 50 Best Restaurants-ը համարվում է իր տեսակի մեջ «Օսկար» ռեստորանների համար:










































