Ֆրանսիայի ուլտրաաջ «Ազգային ճակատ» կուսակցությունը նախագահի նախկին թեկնածու Մարին Լե Պենի գլխավորությամբ մայիսմեկյան ցույց է կազմակերպել Փարիզում,- հաղորդում է BBC-ն:
Ցույցի գլխավոր ինտրիգը, փորձագետների կարծիքով, այն է, թե ում նա կոչ կանի ընտրել նախագահական ընտրությունների երկրորդ փուլում՝ Նիկոլա Սարկոզիի՞ն, թե՞ Ֆրանսուա Օլանդին: Հիշեցնենք, առաջին փուլում անսպասելիորեն Լե Պենը հավաքել է ձայների 18%-ը:
Բացի այդ, Փարիզի մեկ այլ թաղամասում սկսվել է Նիկոլա Սարկոզիի կողմնակիցների ակցիան: Սպասվում է, որ այսօր ակցիա կկազմակերպեն նաև ձախ քաղաքական ուժերի կողմնակիցները:







































