Ինդոնեզիայի Արևմտյան Սումատրա մարզում այսօր ուղևորատար ավտոբուս է այրվել, որի հետևանքով զոհվել է առնվազն 13 մարդ, 6 մարդ վնասվածքներ են ստացել:
Ինչպես հաղորդում է RIA Novosi-ն՝ վկայակոչելով ոստիկանությանը, հրդեհի պատճառ է դարձել կարճ միացումը: Հրդեհն արագ տարածվել է ամբողջ ավտոբուսում, որում եղել է 35 ուղևոր: Ավտոբուսն ուղևորվում էր հարևան Ռիաու մարզ:
Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց: Ոստիկանությունը ձերբակալել է Yanti տրանսպորտային ընկերությանը պատկանող ավտոբուսի վարորդին:







































