Վերջին տարիներին հայաստանաբնակ և օտար երկրներում ապրող մեր շատ հայրենակիցներին սկսել է առանձնապես գրավել Չեխիայի Հանրապետությունում անշարժ գույք ունենալու գաղափարը։ Որոշ տեղեկությունների համաձայն` Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը և Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը Պրահայում տներ են կառուցում: Մասնավորապես` Աշոտ Գիզիրյանն արդեն ավարտել է իր տան կառուցումը, իսկ Ալիկ Սարգսյանի տան կառուցման աշխատանքները դեռևս շարունակվում են: