Հաստատվել է Հայաստանի քաղաքացի 41-ամյա Ղուկաս Եղիազարյանի նկատմամբ մեղադրանքը` ապօրինի խաղային գործունեություն կազմակերպելու համար:
Մոսկովյան դատախազությունում հաստատվել է, որ ոչ ուշ, քան մինչև 2011թ. հուլիսի 27-ը Եղիազարյանը Հոկտեմբերյան փողոցի սրահներից մեկում` խաղային գոտուց դուրս, կազմակերպել է ազարտային խաղեր` խաղային սարքավորումների միջոցով: Հաճախորդներ գրավելու համար նա վարձել է աշխատակիցների և ղեկավարել է նրանց գործունեությունը:
Մեղադրվողը ղեկավարել է խաղային բիզնեսից եկող շահույթները, դրանց մի մասը ինքն է յուրացրել, իսկ մյուս մասը փոխանցել է համախոհներին:
2011թ. հուլիսից սեպտեմբեր ընկած հատվածում նրանք վաստակել են 5,9 մլն ռուբլի: