Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանն այսօր սկսել է դիտարկել երկրի ռեզերվային համակարգի նոր հայեցակարգը՝ հենվելով 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի փորձի վրա, երբ զոհվել էր 11 ռեզերվիստ:
Վրաստանի խորհրդարանի պաշտպանության և ազգային անվտանգության կոմիտեի նախագահ Գեորգի Տարգամաձեն հայտարարել է, որ իրեն արդարացրել է տարածքային սկզբունքի հիման վրա ռեզերվիստների հավաքագրման նախագիծը:
Նշվում է, որ տարածքային սկզբունքով հնգօրյա կամավոր ռեզերվում կարող են հայտնվել Վրաստանի բոլոր քաղաքացիները՝ անկախ տարիքից, հավաքների զորակոչման ենթակա են 27-40 տարեկան ռեզերվիստները:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել էր, որ մինչև ամառ ռազմական նախապատրաստություն է ստանալու 70,000 կամավոր ռեզերվիստ, իսկ հաջորդ տարի նրանց թիվը հասցվելու է 150,000-ի: