Tuesday, 14 05 2024
20:20
Լեհաստանը կսկսի հետաքննել Ռուսաստանի ազդեցությունն իր քաղաքականության վրա
Թբիլիսիի անվտանգության ուժերը ցուցարարներին հեռացրել են խորհրդարանի շենքից
Starmus՝ երկու նշանավոր հայերի՝ Բրայեն Մեյի և Գարիկ Իսրայելյանի մտքի տիեզերական թռիչքը
Հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
19:50
Մակրոնը հայտարարել է առաջիկա օրերին Ուկրաինային զենքի մատակարարումների մասին
Բորտնիկովը հավաստիացրել է, որ ռուս սահմանապահները կպահպանեն իրենց ներկայությունը Հայաստանում
19:30
Անվտանգության համաձայնագիր ստորագրելու նպատակով Վլադիմիր Զելենսկին կմեկնի Իսպանիա
ՀՀ վարչապետը և Դանիայի խորհրդարանի խոսնակը քննարկել են խորհրդարանական և տարբեր ոլորտների փոխգործակցության հարցեր
19:10
Բլինքենը Կիևում Զելենսկիին հավաստիացրել է, որ Ուկրաինա հասնող զենքերը մեծ ազդեցություն կունենան մարտի դաշտում
19:00
Ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Բուգրովատկա գյուղը
18:50
ԱՄՆ պատժամիջոցները կարող են սպառնալ Չաբահար նավահանգստի շահագործման շուրջ Հնդկաստանի և Իրանի համաձայնագրին
18:40
ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ Ռուսաստանին զենքի ենթադրյալ մատակարարումների համար
Կայացել է «Նեմեց Ռուբոյի» և ընտանիքի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի քննությունը
18:30
ԵՄ-ում հայտնել են, որ Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը լուրջ խոչընդոտ կդառնա ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին
Կցանկանայի, որ Հայաստանը ԵՄ անդամ դառնար հենց այս տարի․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանի համար ժողովրդավարությունը ռազմավարություն է. Փաշինյանի ելույթը Կոպենհագենի գագաթնաժողովին
Հուսով ենք, որ Հայաստանը կներառվի Խաղաղության եվրոպական հիմնադրամում․ Փաշինյանը՝ Կոպենհագենում
Մենք Ադրբեջանի հետ նոր սահման ստեղծելու կարիք չունենք, պետք է վերարտադրենք գոյություն ունեցողը
Ադրբեջանն ու Վրաստանը կտարանցեն թուրքմենական գազը Թուրքիա
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ծայրահեղ լարված իրավիճակ Թբիլիսիում. Վրաստանի ապահարզանն Արևմուտքից
18:14
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Երևանը դիմել է ՌԴ սահմանապահների ժամանակավոր խմբերը դուրս բերելու խնդրանքով». Բորտնիկով
Շուրջ 450 000 պաղեստինցի լքել է Ռաֆահը Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով
«Հավատում ենք, որ Հայաստանը կաջակցի նախագծին». Թուրքիայի տրանսպորտի նախարար
18:08
ԱՄՆ սենատոր Մենենդեսի կոռուպցիոն գործը կշարունակվի
Հայ-ադրբեջանական նոր «գծի» անփոփոխ «ժամադրավայրը»՝ Ժնեւ
Կոբախիձե-Օ՛Բրայեն հանդիպումը տևել է 2 ժամ
Վրաստանի ԱԺ նախագահն ու կառավարությունը հրաժարվել են հանդիպել ԵՄ պատվիրակությանը
Իսրայելական տանկերը մտել են Ռաֆահի արևելյան թաղամասեր

Ընտրությանը մասնակցածների ցուցակները պետք է հրապարակվեն. Բագրատ Ասատրյան

Ընտրողների ցուցակների 2 հզ., 3 հզ. կամ 4հզ. ճշգրումներն էական նշանակություն չունեն, առավել ևս, որ այդ ճշգրտումների որակը դժվար է ստուգել: Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ժողովրդագիր, 1994-1998 թթ. ԿԲ նախագահ Բագրատ Ասատրյանը, խնդիրն ավելի բարդ է. Հայաստանը կոնկրետ միավոր է, բնակչության թվաքանակը՝ մոտ 3 մլն 250 հզ., վերջերս իրականացված մարդահամարի վերջնական արդյունքները դեռ չկան, բայց իրականում մոտ 500 հզ. փաստացի բացակայողներ կան երկրից, և առկա բնակչությունը շուրջ 2 մլն 700 հզ. է: Ընդ որում, ըստ Բ. Ասատրյանի, տարիքային առումով հիմնականում ակտիվ աշխատանքային տարիքի քաղաքացիներն են բացակայողները, այսինքն՝ առավելապես ընտրողները:

«Այդ 2-3 հզ-ն այս պարագայում ոչ մի եղանակ չեն ստեղծում, և մենք ունենք խնդիր, որ 400-500 հզ. ընտրող կա, որ փաստացի ՀՀ-ում չեն: Այդ հարցի պատասխանը ո՞վ կարող է տալ, չգիտեմ»,- ասաց Բ. Ասատրյանը՝ հավելելով, որ տեսականորեն դրսում գտնվող մեր քաղաքացիները կարող են վերադառնալ, և դրա դրսևորման «փայլուն» օրինակներ ունենք: Նա հիշեցրեց, որ նախորդ նախագահական ընտրությունների ժամանակ գյուղապետերից մեկն ասում էր, թե եկել ու քվեարկել են, բայց այդքանը չեն կարող միանգամից վերադառնալ, քանի որ չկա նաև համապատասխան տրանսպորտ:

«Դրա դեմն առնելու համար նախևառաջ վերահսկողություն է պետք, որ ընտրության մասնակցածների ցուցակները հրապարակվեն: Դա հիմնականն է, որ կքչացնի խախտումները: Երկրորդը ընթացիկ վերահսկողությունն է, որ կեղծիքներ թույլ չտան: Իսկ ամենակարևորն իշխանության կամքն է. եթե իշխանությունն ուզում է կեղծել, դրա դեմն առնել չի լինի»,- նշեց Բ. Ասատրյանը՝ հավելելով, որ հարկավոր է նաև հասարակական պահանջ:

Հիշեցնենք, որ ոստիկանությունն այսօր հրապարակել է ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը՝ 2 մլն 482 հզ. 238: Շուրջ 1 ամիս առաջ ոստիկանությունը հրապարակել էր ընտրողների 2 մլն 485 հզ. 844 թիվ: Ճշգրտումը՝ 3606:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում