Կառավարության հինգշաբթի օրվա նիստում քննարկվելու է ՀՀ տարածքում երկաթուղով իրականացվող միջպետական ռազմական փոխադրումների, երկաթուղային կայարաններում կատարվող սպասարկումների և մատուցվող ծառայությունների դիմաց 2010 թվականի հուլիս, օգոստոս, սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին իրականացված ծախսերի փոխհատուցման նպատակով ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը 4022066 դրամ հատկացնելու հարցը: Գումարը տրամադրվելու է ՀՀ 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից` 2010 թվականի հուլիս, օգոստոս, սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների համար` «Հարավկովկասյան երկաթուղիներ» փակ բաժնետիրական ընկերությանը վճարելու նպատակով:





































