Ռազմավարական զարգացման մոդելավորման կենտրոնի առաջին փոխնախագահ Գրիգորի Տրոֆիմչուկը, Մոսկվա-Երևան տեսակամուրջի ընթացքում կարծիք հայտնելով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների երեկվա հանդիպման մասին, ասել է, որ պետք է նախ և առաջ հասկանանք՝ այդ հանդիպումները տեղի են ունենում գործի՞, թե՞ զուտ հաշվետվության համար:
Տրոֆիմչուկը նշել է, որ միամիտություն կլինի մտածել, թե այսօր որևէ տարածք կտրվի մեկ ուրիշին միայն այն պատճառով, որ 20 տարի առաջ այդ տարածքը նրանն է եղել: Ռուս փորձագետը նաև ասել է, որ Եվրամիությունը լրջորեն աջակցում է Բաքվին. «Եվրոպան Ադրբեջանի համար նպատակային ռեսուրս է: Ամեն ինչ պարզ է` Եվրոպան աջակցելու է Ադրբեջանին»:
Տրաֆիմչուկը նաև նկատել է, թե Ադրբեջանին սպառնում է թունիսյան սինդրոմը: