Գլոբալ տաքացումն ամենևին էլ օդի ջերմաստիճանի տաքացումը չէ: Չնայած կլիմայի գլոբալ տաքացման վերաբերյալ գիտնականների ահազանգող կանխատեսումներին, ջերմաստիճանը վերջին 20 տարում գրեթե չի փոխվել:
Աշխարհում մթնոլորտի ջերմաստիճանն անցած տարի բարձրացել է ջերմաչափի սանդղակի մեկ միավորի 1/3-ով՝ 0.29C-ով ,1961-1990 թթ. գրանցված միջին 14 աստիճան Ցելսիուսից:
92-ամյա բրիտանացի գիտնական Ջեյմս Լավլոքը, որն ավելի վաղ հայտարարում էր, որ մենք աշխարհը չորացնելու ճանապարհի կեսին ենք, նախազգուշացնում էր, որ դարավերջին միլիարդավոր մարդիկ կմահանան, և միայն մարդու բնակության համար Արկտիկան պիտանի կլինի, ցնցված է կլիմայի մատուցած անակնկալ վիճակագրությունից: Նրա խոսքով՝ 20 տարին խելամիտ ժամանակ է, իսկ ջերմաստիճանը հաստատուն է մնացել, չնայած որ պետք է աճեր: