Грузия Online-ի փոխանցմամբ՝ այսօր Թբիլիսի է ժամանում ԱՄՆ անվտանգության փոխքարտուղար Ջեյն Հոլ Լուտը: Այս մասին հայտարարել է Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ Լուտը Թբիլիսիում մի շարք հանդիպումներ կունենա պաշտոնատար անձանց հետ և կքննարկի երկկողմանի հարաբերությունների տարբեր ոլորտներում համագործակցության հարցերը:
Լուտի վրացական այցը տեղի է ունենում նրա տասնօրյա շրջագայության շրջանակներում, որի ժամանակ ամերիկացի դիվանագետը հանդիպումներ է անցկացնում Ճապոնիայում, Թունիսում, Հնդկաստանում և Լյուքսեմբուրգում: